Բնական է, որ այս կամ այն գրական-գեղարվեստական ստեղծագործության կառուցվածքային տիրույթը մնում է ընթերցողի հետաքրքրության շրջանակ-ներից դուրս, քանի որ նրա նախնական վերաբերմունքը, հետաքրքրությունն ուղղվում է տվյալ ստեղծագործության բովանդակությունը, բուն գաղափարը, հիմնական թեման բացահայտելուն, հասկանալուն, որին մեծապես նպաստում է հեղինակային որոշակի միջամտությունը, այն է՝ տվյալ ստեղծագործության միջոցով հաղորդվող միտքը, գաղափարը ընթերցողին հրամցնելու համար ան-հրաժեշտ միջոցների, հնարների ընտրությունն ու կիրառումը: